ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Կոնվերս Բանկը մեկնարկում է սոցիալական փաթեթի հաշիվների սպասարկումը

05.03.2013


Կոնվերս Բանկը մեկնարկել է ՀՀ կառավարության կողմից պետական մի շարք կազմակերպություններին հատկացվող սոցիալական փաթեթի հաշիվների սպասարկումը:


Սոցիալական փաթեթի շրջանակներում հատուկ հաշվի բացման պայմաններն են.

  • Հաշվի բացում – անվճար
  • Հաշվի մնացորդի դիմաց հաշվարկվող տոկոսադրույք - 3% /տարեկան/
  • Հաշվի սպասարկում-անվճար

Սոցիալական փաթեթի հաշվի հիման վրա կտրամադրվեն  վարկային գծեր: Այն աշխատակիցների համար, որոնց աշխատավարձը փոխանցվում է աշխատավարձային քարտին, բացի աշխատավարձային քարտին տրամադրվող  վարկային սահմանաչափից,  ARCA կամ Visa Electron տեսակի վարկային քարտի միջոցով, սոցիալական փաթեթի շրջանակներում հատկացվող գումարի (132 000 ՀՀ դրամ) կրկնապատիկի չափով կտրամադրվի վարկային գիծ, իսկ աշխատավարձային քարտերի  բացակայության  դեպքում՝ միապատիկի չափով,  հետևյալ պայմաններով.<
  • Վարկային սահմանաչափի օգտագործումը անկանխիկ եղանակով՝ միայն Սոցիալական  փաթեթի շրջանակներում  նախատեսված ուղղություններով
  • Ժամկետ -2 տարի
  • Տոկոսադրույք-14% տարեկան (վարկի օգտագործման արտոնյալ ժամանակահատված չի նախատեսվում):

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x