ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Անելիք Բանկ» ՓԲԸ POS-տերմինալների քանակն ավելացել է 30%-ով

04.03.2013


«Անելիք Բանկ» ՓԲԸ 2012 թվականին պլաստիկ քարտերի ոլորտում գրանցել է բարձր ցուցանիշներ մի շարք ուղղություններով: Զգալի աճ է նկատվել Բանկի կողմից ներգրաված պոս-տերմինալների թվաքանակում` հասնելով մոտ 600-ի, որը, նախորդ տարվա համեմատ, ավելացել է գրեթե 30%-ով: Նկատվել է քարտերով իրականացված  գործարքների ընդհանուր գումարային ցուցանիշի աճ` նախորդ տարվա համեմատ ավելանալով մոտ 1/4-ով:

2012 թվականի ընթացքում թողարկված պլաստիկ քարտերի քանակը 17%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն  ժամանակահատվածի ցուցանիշը:

«Բանկը 2012 թվականին բավականին ակտիվ էր պլաստիկ քարտերի շուկայում և մարքեթինգային լուրջ հետազոտություններից հետո ներդրեց միանգամայն իր տեսակով առանձնացող 2 նոր քարտային պրոդուկտ` ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic և ANELIK BANK GEDEON RICHTER STAR ARCA Classic քարտերը: ANELIK BANK BOOM ENERGY VISA քարտի քարտապաններն արդեն հնարավորություն ունեն քարտը ներկայացնելիս ոչ միայն  անվճար մտնել Երևանի 12 ժամանցային ակումբներ, այլև` ստանալ բացառիկ առավելություններ մշակութային օջախներում` թատրոններում: 2012 թվականին

Բանկը ներդրեց իր զեղչային ցանցը, որը ներկայումս ամենամեծն է` ներառելով գրեթե 500 խանութներ և սպասարկման կետեր: Այս տարի ևս նախատեսում ենք ակտիվ լինել քարտային շուկայում և մեր հաճախորդներին ներկայացնել նոր քարտային պրոդուկտներ և նորամուծություններ, որի արդյունքում վստահ եմ, որ այս տարի կգրանցենք առավել բարձր ցուցանիշներ».- նշել է  «Անելիք Բանկ» ՓԲԸ Պլաստիկ քարտերով գործաոնությունների վարչության պետ Դավիթ Անանյանը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x