ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Երջանկության» ինդեքս. Հայաստանը 53-րդ տեղում է

03.03.2013


Աշխարհի երկրներն ինչում ասես չեն համեմատվում` տնտեսական աճ, ՀՆԱ, արդյունաբերական և ֆոնդային ինդեքսներ: Սակայն այդքան տվյալները բավականաչափ տվյալներ չեն տալիս այն մասին, թե իրականում ինչ տեսք ունի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը: Ուստի New Economic Foundation-ի մասնագետները որոշել են էլ ավելի առաջ գնալ և ստեղծել են երջանկության բանաձևը:

Ինչպես պարզվել է բավական է կյանքի որակի ցուցանիշը բազմապատկել կյանքի տևողությանը, այնուհետև բաժանենք էկոլոգիական հետևանքների տվյալների վրա, ապա կստանանք «երջանկության» ինդեքսի բանաձևը:

Մասնագետները կարծում են, որ տարբեր երկրներում կյանքի որակի ճիշտ գնահատականը տալու համար անհրաժեշտ է հարցնել հենց տեղի բնակչությունից:

Այսպիսով, առաջին ցուցանիշը դուրս բերելու համար օգտագործվել են միջազգային հարցման տվյալները: Հարցվողներին առաջարվել էր իրենց կյանքը գնահատել 1- ից 10 բալանոց համակարգով: Կյանքի միջին տևողությունն իմանալու համար մասնագետներն օգտագործել են պաշտոնապես հայտարարված տվյալներ:

Էկոլոգիական հետևանքների մասին տվյալներ իմանալու համար մասնագետներն օգտագործել են World Wide Fund (WWF)-ի տվյալները:

Հիմնականում օգտագործվել են մեկ մարդու հաշվով բերրի հողի այն տարածությունը, որով պետք է ապահովվի երկրի բնակչության միջին սպառումը: Նաև հաշվի են առնվում երկրների տարածքների չափսերը, որով հաշվարկվել են CO2 գազի հսցրած աղտոտումների չափսերը:

2012թ.-ի «երջանկության» ռեյթինգին մասնակցել են 151 երկրի: Եվրոպական շատ երկրներում կյանքի մակարդակը բավականին բարձր է, բայց դրա հետ մեկտեղ այդ երկրներում բնակիչներն այնքան շատ են սպառում, որ տեղի ռեսուրսները չեն բավականացնի հետագա սերունդներին:

Արդյունքում ոչ մի երկիր չի կարողացել բարձր ցուցանիշներ ապահովել բոլոր երեք ցուցանիշներով և չի կարողացել «երջանիկ» կյանք ապահովել իրենց երկրի բնակիչների համար առանց բնությանը վնաս հասցնելու:

Բացի այդ բարձր եկամուտ ունեցող երկրները ռեյթինգում ցածր տեղեր են զբաղեցնում, քանի որ արտադրությունների պատճառով մեծ վնասներ են հասցվել բնությանը: Աֆրիկյան աղքատ երկրները կյանքի տևողության և որակի ցածր մակարդակների պատճառով ավելի ցածր տեղ են զբաղեցրել:

Արդյունքում ամենաերջանիկ պետություններ են ճանաչվել Կոստա Ռիկան, Վիետնամը և Կոլումբիան: ԵՄ և G8 երկրների շարքում ամենալավ ցուցանիշն արձանագրվել է Մեծ Բրիտանիայում, սակայն այդ երկիրը նույնպես չի կարողացել բարձրանալ 41-րդ հորիզոնականից: Ամեն մի անգլիացու բաժին է ընկել 4.7 հա տարածք: Դրանից ենթադրվում է, որ եթե աշխարհի յուրաքանչյուր բնակիչ օգտագործի այդքան հող, ապա անհրաժեշտ կլինի երեք երկիր մոլորակ:

ԱՄՆ-ում վիճակն ավելի վատ է: Այդ երկիրը զբաղեցրել է 105-րդ տեղը: Նման իրավիճակ է նաև Իսպանիայում (62-րդ հորիզոնական) և Հունաստանում (83-րդ հորիզոնական): Պատճառը ֆինանսատնտեսական ճգնաժամն է, որի հետևանքով նվազել է երկրների ազգային բարեկեցությունը:

Հայաստանն այդ ռեյթինգում զբաղեցրել է 53-րդ հորիզոնականը, որն այդքան էլ վատ ցուցանիշ չի: Հայաստանում «երջանկության» ինդեքսը կազմել է 46.0, կյանքի միջին տևողությունը` 74.2 տարի, կյանքի որակի ինդեքսը` 4.4, իսկ բնապահպանական հետևանքների ինդեքսը կազմել է 1.7:




Հայաստանն իր ցուցանիշներով առաջ է անցել այնպիսի երկրներից, ինչպիսիք են` ԱՄՆ-ն (105-րդ հորիզոնական), Ռուսաստանը (122-րդ հորիզոնական), Վրաստանը (55-րդ հորիզոնական), Ուկրաինան (100-րդ հորիզոնական), Ադրբեջանը (80-րդ հորիզոնական), Սինգապուրը (90-րդ հորիզոնական), Թուրքմենստանից (95-րդ հորիզոնական), Հոնկոնգ (102-րդ հորիզոնական):

Ռեյթինգին մասնակցող երկրների ընդհանուր ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x