ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ավտոմասեր արտադրող Magna ընկերության շահույթն ավելացել է 41%-ով

02.03.2013


2012թ.-ի տվյալներով ավտոմեքենաների մասեր արտադրող Magna International ընկերության մաքուր շահույթն ավելացել է 41%-ով` կազմելով 1.433 մլրդ ԱՄՆ դոլար: Ընկերության հաղորդագրության մեջ ասվում է, որ տարեկան հասույթն աճել է 7.3%-ով` կազմելով 30.837 մլրդ ԱՄՆ դոլար: Magna ընկերության հասույթի ավելացումը կապվում է Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և այլ երկրներում ունեցած հաջող գործունեության հետ:

Ընթացիկ տարում սպասվում է, որ Magna ընկերության հասույթը կտատանվի 32-33.4 մլրդ ԱՄՆ դոլարի միջև: 2013թ.-ին ընկերության կողմից իրականացվող ներդրումները կկազմեն 1.4 մլրդ ԱՄՆ դոլար: Նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել էր 1.27 մլրդ ԱՄՆ դոլար: Բացի այդ Magna ընկերությունը նշել է, որ նախորդ տարվա ներդրումների հիմնական մասն իրականացվել է Չինաստանում, Հնդկաստանում, Բրազիլիայում և Ռուսաստանում:

Magna International ընկերությունը զբաղվում է Ford, Toyota, Honda, VW, Porsche, GM, Mitsubishi և այլ մակնիշի ավտոմեքենաների մասերի արտադրությամբ: Բացի այն Magna ընկերությանն է պատկանում Ավստրիական Magna Steyr ընկերությունը, որը մեքենաների հավաքման պատվեր է ընդունում այլ ավտոարտադրողներից, մասնավորապես, իր մոտ է հավաքվում BMW X3, Mersedes G-Class, Jeep Grand Cherokee:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x