ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


12.03.2012

Moody's միջազգային վարկանշային գործակալությունը հայտարարել է Հունաստանի դեֆոլտի մասին` երկրի պարտքային պարտավորությունների պատճառով: Գործակալության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ նշվում է, որ այս որոշմանը նախորդել է հունական կառավարության` պարտքի վերակազմակերպման հարցում ներդրողների նկատմամբ հարկադիր միջոցառումներն ուժեղացնելու մասին որոշումը: Ակնկալվում է, որ դա կօգնի երկրի ունեցած 360 մլրդ պետպարտքից փրկել 100 մլրդ-ը:

Միևնույն ժամանակ` գործակալության հաղորդագրության մեջ նշվում է, որ դեֆոլտի մասին հայտարարությունը չի ազդի Հունաստանի վարկանիշի վրա. այն կշարունակի մնալ C մակարդակում: Սակայն գործակալությունն ընդգծել է, որ ժամանակի ընթացքում կվերանայի այս հարցը: Դա տեղի կունենա Հունաստանի պարտքի վերակազմավորման հետևանքները գնահատելուց և այլ գործոններից հետո, այդ թվում` Աթենքին միջազգային ֆինանսական օգնության հնարավոր տրամադրումից հետո:

Մարտի 3-ին Moody's-ն իջեցրել էր Հունաստանի վարկանիշը` Ca-ից հասցնելով C մակարդակի:

Ուրբաթ Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը նույնպես իջեցրել է Հունաստանի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը` ինչպես օտարերկրյա, այնպել էլ ազգային տարադրամով` С-ից մինչև RD (restricted default, սահմանափակ դեֆոլտ) մակարդակի: Հունաստանի թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ վարկանիշը սահմանվել է С մակարդակի վրա:

Սպասվում է, որ հունական օրենքի համաձայն` պարտատոմսերի փոխանակումը կավարտվի մարտի 12-ին, ինչից հետո Եվրամիությունն ու Արժույթի միջազգային հիմնադրամը երկրին կհատկացնեն 130 մլրդ վարկի առաջին մասնաբաժինը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x