ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Մոսկվան ստացել է միլիարդատերերի «մայրաքաղաք» անվանումը

01.03.2013


Ամենաշատ միլիարդատերերը ապրում են ասիական երկրներում: Այդպիսի եզրահանգման են եկել Չինաստանյան վերլուծաբանները: Համաձայն ներկայացված տվյալնեի, աշխարհում ապրում են ավելի քան 1,500 գերհարուստներ:

Նախորդ տարվա ընթացքում բոլոր գերհարուստների կարողությունները միասին կազմել են 5.5 տրլն ԱՄՆ դոլար: Այդ գումարների զգալի մասը բաժին է ընկնում ասիական գերհարուստներին: Ասիական երկրներում ապրում է 608 գերհարուստ մարդ:

Այդ տվյալներով Ասիան առաջին անգամ առաջ է անցնում Հյուսիսային Ամերիկայից: Եվրոպայի տարածքում ահռելի կարողությունների տեր մարդկանց թիվը հասնում է 324-ի: ԱՄՆ-ի միլիարդատերերի «բանակի» թիվը հասնում է 409-ի: Չինաստանում ապրում է 317 գերհարուստ մարդ: Ռուսաստանում ապրում են 88 միլիարդատեր, որոնց ընդհանուր կարողությունների չափը հասնում է 68 մլրդ-ի:

Միևնույն ժամանակ Չինաստանյան վերլուծաբանները նշել են, որ աշխարհի ամենահարուստ մարդն ապրում է Մեքսիկայում: Նա լիբանանյան աղքատ ներգաղթյալի ընտնիքում մեծացած գործարար Կառլոս Սլիմն է: Նրա ահռելի կարողությունը` 66 մլրդ ԱՄՆ դոլար, նա վաստակել է կապի ոլորտում ունեցած գործունեությունից: Արդեն երկրորդ անգամն է, որ նա զբաղեցնում է ամենահարուստ մարդկանց առաջին հորիզոնականը:

Երկրորդ տեղում ամերիկյան ներդրող Ուորեն Բաֆետն է, ում կարողությունը կազմում է 58 մլրդ ԱՄՆ դոլար: Երրորդ տեղում է իսպանացի Ամասիո Օրտեգան, ով Zara ապրանքանիշի հագուստի ցանցի սեփականատերն է: Նրա կարողությունը կազմում է 55 մլրդ ԱՄՆ դոլար:

Առաջի եռյակը լքել է Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյցը, որի կարողությունը կազմել է 54 մլրդ ԱՄՆ դոլար:

Գերհարուստ մարդկանց ցանկում տարիքով ամենամեծը Հոնգկոնգի բնակիչ 85-ամյա մագնատ Լա Կա-շին է, ով 32 մլրդ ԱՄՆ դոլար արդյունքով զբաղեցրել է 7-րդ տեղը:

Եթե դիտարկենք առանձին քաղաքները, ապա Մոսկվան անվանվել է ,միլիարդատերերի քաղաքե: Մոսկվայում ապրում է 76 միլիարդատեր: Երկրորդ տեղում Նյու Յորքն է (70 միլիարդատեր) և Հոնգկոնգը (54 միլիարդատեր): Այդ ցանկը շարունակում են Պեկինը, այնուհետև Լոնդոնը:

Միևնույն ժամանակ հետազոտության հեղինակները պնդում են, որ աշխարհի գերհարուստ մարդկանց թիվը կարող է հասնել մինչև 4,000-ի, քանի որ այսօր հարուստ մարդկանց մեծամասնությունը ձգտում է թաքցնել իրենց իրական կարողությունների չափը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x