ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Նավթն էժանացել է ԱՄՆ-ի ՀՆԱ-ի պատճառով

01.03.2013


WTI տեսկի նավթի գներն այս տարվա փետրվարի 28-ի դրությամբ նվազել են: Պատճառը ԱՄՆ-ի ՀՆԱ-ի չորրորդ կիսամյակի տվյալներն էին (0.1% աճ): WTI տեսակի նավթի գները կայուն էին նախորդ տարվա հոկտեմբեր ամսից. սա առաջին գնային անկումն էր:

Ըստ հայտարարված տվյալների, ԱՄՆ-ի ՀՆԱ-ի չափը 2012թ.-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին աճել էին 0.1%-ով: Bloomberg-ի կողմից հարցված վերլուծաբանները հայտնել էին, որ կանխատեսել էին 0.5% աճ, ինչի հետևանքով բազմաթիվ ներդրողներ հուսախաբ էին եղել:

Tyche Capital Advisors ընկերության ղեկավարության ներկայացուցիչ Թարիկ Զախիրը մեկնաբանել է նավթային շուկայի իրավիճակը և ԱՄՆ-ի ՀՆԱ-ի արձանագրված ցուցանիշները: Նա մասնավորապես ասել է. «Մենք հասկանում ենք, որ ամերիկյան տնտեսությունը չի աշխատում իր ամբողջ ներուժով, ուստի մոտակա ժամանակներում նավթի պահանջարկի աճ չի սպասվում»: Մասնագետը նաև նշել է դոլարի բարձր փոխանակային արժեքի մասին, ինչ նույնպես իր բացասական ազդեցությունն է թողնում նավթի գների վրա:

WTI տեսակի նավթը 2013թ.-ի փետրվարի 28-ի 11:11-ի դրությամբ Նյու Յորքյան բորսայում էժանացել է 0.3%-ով` մեկ բարելի համար կազմելով 92.48 ԱՄՆ դոլար: Փետրվար ամսվա սկզբից մինչև հիմա նավթի հումքի գները նվազել են 5.2%-ով:

Լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի գներն աճել են 0.3%-ով:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x