ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Եվրոպական Ներդրումային բանկը մեծացնում է վարկավորման ծավալները

28.02.2013


Եվրոպական Ներդրումային բանկը (ԵՆԲ) պլանավորում է ակտիվացնել վարկավորման ծավալները 2013-2015թթ.-ին և մտադիր է լրացուցիչ 60 մլրդ եվրո տրամադրել եվրոպական տնտեսության վերականգնման համար:

«Մենք հիմա պատրաստ ենք մեր ամենամյա ակտիվությունը մոտակա երեք տարիներին մեծացնել մոտ 40%-ով և մեր ներդրումը կունենանք տնտեսական ճգնաժամի հաղթահարման գործընթացում»,- հայտնել է Եվրոպական Ներդրումային Բանկի նախագահ Վերներ Հոյերը:

Հոյերը կարծում է, որ Եվրոպայի համար շատ կարևոր է մեծացնել նորարարության մեջ կատարվող ներդրումների ծավալները և բարձր որակավորված աշխատողների թիվը, ինչն իր հերթին կբերի զբաղվածության աճի: Նախորդ տարի ճգնաժամի հաղթահարման նպատակով ԵՆԲ-ն տրամադրել էր 52.2 մլրդ եվրո վարկ, որի առյուծի բաժինը մնացել էր Եվրոպայի սահմաններում:

Դրա հետ մեկտեղ նախորդ տարի ավելի քան 200,000 ՓՄՁ-ներ ստացել էին նպատակային օժանդակություններ: «2013թ.-ին այդ նպատակային օժանդակությունների թիվ աճելու է», - խոստացել է Հոյերը:

Նախորդ տարվա վերջի դրությամբ ԵՆԲ-ի ակտիվների ընդհանուր ծավալը կազմել է 508 մլրդ եվրո: Կապիտալի բավականացման գործակիցը կազմել է 23.1%:

2012թ.-ին ամենամեծ վարկերը տրամադրվել են Իսպանիային (15.5% կամ 8 եվրո) և Իտալիային (13.1% կամ 6.82 մլրդ եվրո):


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x