ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը հայտարարում է հատուկ սոցիալական հաշիվների սպասարկման մեկնարկի մասին

28.02.2013


ՎՏԲ-Հայաստան Բանկում մեկնարկել է սոցիալական փաթեթների տրամադրման պետական ծրագրի շրջանակներում հատուկ սոցիալական հաշիվների սպասարկման նախագիծը: Այսուհետ բոլոր ցանկացողները կարող են բացել սոցիալական հաշիվներ ՎՏԲ-Հայաստան Բանկում և իրենց հետագա վարումը հանձնարարել Բանկին:


Սոցիալական հաշիվներով փոխանցումները իրականացվելու են 4 նպատակներով`


1. առողջության ապահովագրության վճար;

2. ուսման վճար;

3. հիփոթեքային վարկի մարման վճար;

4. ՀՀ և ԼՂՀ տարածքում հանգստի վճար:

Խոշոր կազմակերպությունների աշխատակիցների համար նախատեսված է «սոց.հաշիվների հեռակառավարմամբ բացման» տարբերակը: Բանկի մասնագետները կայցելեն կազմակերպություն և տեղում կկազմակերպեն սոց.հաշիվների բացման անհրաժեշտ գործընթացը, ներառյալ ապահովագրական պայմանագրերի կնքումը:

Նախատեսվում է նաև վարկային գծերի տրամադրում հաճախորդներին սոց.փաթեթի գումարի 6-ապատիկի չափով բացառապես սոց.փաթեթների շրջանակում 4 նպատակներով վճարումների կատարման համար:

Վարկային գծի հետ համատեղ նախատեսվում է նաև հաճախորդներին սոց.փաթեթների շրջանակում վճարումների միանվագ իրականացման հնարավորության տրամադրում առանց հաճախորդի հաշվին միջոցների կուտակմանը սպասելու:

Հատուկ սոցիալական հաշվիների բացման և վարման ծառայությունը հասանելի է ՎՏԲ-Հայաստան Բանկի ՀՀ տարածաշրջանի 67 մասնաճյուղերում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x