ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Արտագնա Խորհրդի նիստ Վիեննայում

28.02.2013


«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Խորհուրդը, հավատարիմ իր որդեգրած իննովացիոն գործելաոճին, հերթական արտագնա Խորհրդի նիստը անցկացրեց Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում:

Արտագնա Խորհրդի նիստի վայրի ընտրությունը պատահական չէր. այն պայմանավորված էր բանկի երկարամյա արդյունավետ գործընկերային փոխհարաբերությունների խորացման և ընդլայնման նպատակով Ավստրիայի խոշորագույն այնպիսի բանկային կառույցների հետ, ինչպիսիք են UNICREDIT BANK AUSTRIA AG բանկը և RAIFFEISEN BANK INTERNATIONAL AG բանկը: Խորհրդի նիստի ընթացքում քննարկվեցին բանկի Ներքին աուդիտի վարչության 2012թ. 4-րդ եռամսյակի «Հետստուգումային աշխատանքների իրականացման և բանկի ներքին հսկողության համակարգի արդյունավետության գնահատման» հաշվետվությունը, Առևտրի խթանման ծրագրի շրջանակներում Unicredit Bank Austria-ի հետ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները, S.W.I.F.T. հեռահաղորդակցման համակարգով Raiffeizen Bank International AG-ի միջոցով իրականացվող փոխանցումների ծավալների մեծացման հնարավորությունները և բանկի բնականոն գործունեությանը վերաբերող այլ հարցեր:

Խորհրդի նիստը զուգահեռվեց գործնական հանդիպումներով, որտեղ քննարկվեցին առկա համագործակցության խորացման և ընդլայնման հնարավորությունները, պայմանավորվածություններ ձեռք բերվեցին նոր ոլորտներում համագործակցության ծավալման վերաբերյալ, կարևորելով իննովացիոն բանկային պրոդուկտների և տեխնոլոգիաների ներդրումը: Ամփոփելով արտագնա նիստի և հանդիպումների արդյունավետությունը, Խորհրդի անդամները նշեցին, որ որդեգրած գործելաոճը թույլ է տալիս առավել արդյունավետ լուծել ծառացած խնդիրներն անձնական շփումների արդյունքում, տալով հնարավորություն բանակցելու ոչ միայն առկա համագործակցության խորացման և ընդլայնման, այլ նաև բանկային գործունեության նոր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման, պոտենցիալ նոր գործընկերների ձեռք բերման վերաբերյալ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x