ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ամերիկյան տնտեսությունը վերականգնվում է

27.02.2013


ԱՄՆ իշխանությունները հրապարակել են տնտեսական վիճակագրական տվյալներ, որոնցում երևում է, որ ամերիկյան տնտեսությունը վերականգնման միտումներ է ցուցաբերում: Մասնագետները կարծում են, որ ԱՄՆ-ի ՀՆԱ-ն կարող է արագ տեմպերով աճել:

Միայն այս տարվա հունվար ամսին ԱՄՆ-ում նոր բնակարանների վաճառքների ծավալներն աճել են 16%-ով: 2008թ.-ից այս կողմ դա ամենաբարձր ցուցանիշն է: Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերն անմիջական կապ ունեն ամերիկյան տնտեսության ցուցանիշների հետ, ուստի այդպիսի բարձր ցուցանիշները դրական ազդեցություն կունենան ԱՄՆ տնտեսության վրա:

Conference Board-ը` սպառողների վստահության ինդեքսը, փետրվար ամսին աճել է` հասնելով 69.6 կետի: Նախորդ տարվա նոյեմբեր ամսից դա արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է: Սպառողների վստահության ինդեքսի բարձրացումը վկայում է այն մասին, որ ամերիկացիները պատրաստ են նորից գնումներ կատարել` չնայած այն հանգամանքի, որ 2013թ.-ի հունվարի 1-ից ավելացել ենհարկերը:

Հրապարակված տվյալները դրական ազդեցություն են ունեցել արժեթղթերի շուկայի վրա: Dow Jones Industrial Average-ի ինդեքսն աճել է 0.5%-ով: Մինչև այդ հրապարակումները Իտալիայի ընտրությունների արդյունքները և Եվրոպայի` ճգնաժամի մեջ էլ ավելի խորանալու փաստը զսպողական գործոններ էին ԱՄՆ ֆոնդային բորսաներում:

Տների վաճառքի ծավալների աճը վկայում է այն մասին, որ ամերիկյան տնտեսությունը վերականգնվում է: Շինարարական ընկերություններն իրենց գործունեությունն իրականացնելու համար վարձում են աշխատողներ, ինչն իր հերթին նվազեցնում է գործազրկության մակարդակը, որը նույնպես տնտեսության բարելավման կարևոր գործոն է:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x