ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Սերժ Սարգսյանը տնտեսության վերաբերյալ

12.03.2012

Տնտեսական աճի ցուցանիշների հրապարակումներն ամեն անգամ ուղեկցվել են մանկամիտ շահարկումներով: Այդ մասին այսօր` մարտի 10-ին ՀՀԿ համագումարում ունեցած ելույթում հայտարարեց ՀՀ նախագահ, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը` ամփոփելով անցած հինգ տարիների ձեռքբերումները սոցիալ-տնտեսական բնագավառում եւ այդ տարիներին հնչած քննադատություններին: «Գաղտնիք չէ, որ 2007 թվականից ի վեր մեր կուսակցությունը մեղադրվել է գրեթե ամեն ինչում: Նախ Ղարաբաղն էինք «ծախում», շատ լավ հիշում եք: Կարծես հասցվեց մոռանալ այդ թեզը: Հետո ցեղասպանությունն էինք ուրանում. այս թեման էլ մեռավ` հ հնարավոր չի անսպառ պնդել նույն անհեթեթությունը: Իսկ տնտեսության բնագավառում այս ողջ ժամանակահատվածում մենք վկան էինք վայքննադատության իսկական խրախճանքի: Տարիները միշտ սկսվել են հունվարի ամփոփիչ ցուցանիշները դեկտեմբերի հետ համեմատություններով ու հաղթականորեն անկում արձանագրած հարայհրոցներով: Ոչինչ, որ հունվարը դեկտեմբերի հետ համեմատելով ոչ կոմպետենտ եզրակացություններ անելը ուղղակի աչքակապոցի է, կարեւորը բարձր գոռալն է: Տարիներ շարունակ յուրաքանչյուր ամիս սկսվել է նախորդ ամսվա բյուջեի չկատարման մասին չակերտավոր իրազեկումներով` համեմված «բա որ ասում էինք» ոճի ինքնահաստատումներով: Ոչինչ, որ հետո միշտ պարզվել է, որ հարկային ու մաքսային մարմինները գերակատարել են ծրագիրը, կարեւորը սեւացնելն է` անգամ պետբյուջեի դեֆիցիտը համարելով եկամուտների մուտքագրման թերակատարում: Տնտեսական աճի ցուցանիշների հրապարակումներն ամեն անգամ ուղեկցվել են մանկամիտ շահարկումներով: Ամեն ինչ շատ պարզ է. իրական աճի ցուցանիշը հայտարարիր իբրեւ անվանական, ինչպես շատ հաճախ արել ես, մի անգամ էլ դրանից հանիր գնաճի մեծությունը եւ դու, տնտեսագիտական քո «հանճարեղ» գիտելիքներով, պատրաստի հավակնորդն ես անկումային հռետորության խոսնակի դափնիների: Երբ այդքանով էլ ոչինչ չի ստացվում, դիմի´ր փորձված մեթոդին` հողի´ն հավասարեցրու պետական ողջ վիճակագրությունը: Ոչինչ, որ միջազգային մասնագիտացված կառույցները շատ բարձր են գնահատում Ազգային վիճակագրական ծառայության աշխատանքը, դա քեզ համար խնդիր չէ. չէ՞ որ դու արդեն մեծ փորձ ունես Վենետիկի հանձնաժողովին, միջազգային ֆինանսական կազմակերպություններին, Եվրոպական ամենատարբեր կառույցներին, հանձնակատարներին, ԵԱՀԿ-ին, անգամ ԱՄՆ-ին, Ռուսաստանին ու Ֆրանսիային մեղադրելու Հայաստանի իշխանությունների հետ գործարքի մեջ լինելու հարցում: Զավեշտ է, բայց փաստ, որ մարդիկ հողին են հավասարեցնում մեր վիճակագրությունը, երբ այն արձանագրում է դրական առաջընթաց ու աճ, եւ հաճույքով հավատում են, երբ վերջինս արձանագրում է անկում կամ նվազում: Իսկ եթե «Վայ, մեր վերջը եկել է» թեմայով հրապարակախոսությունն, այնուամենայնիվ, շարունակում է օգուտ չտալ, մի´ վհատվիր, հստակ պարբերականությամբ բարձրաձայնիր, որ կառավարությունը պարզապես ձախողել է տնտեսական քաղաքականությունը: Այստեղ էլ կարեւորը ինքնավստահ կեցվածքն ու հստակ պարբերականությունն է»,- ասաց նախագահը: Այնուհետեւ Սերժ Սարգսյանը մի քանի թվեր մեջբերեց. «2007 թվականին Հանրապետական կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում` ստանալով օրենքի ուժով ընդունված պետական բյուջե, որը կենսաթոշակային հիմնադրամի միջոցների հետ միասին կազմում էր 658 միլիարդ դրամ: Այսօր կուսակցությունն ավարտում է կառավարման իր այս ժամանակահատվածը` թողնելով ընդունված պետական բյուջե 1 տրիլիոն 44 միլիարդ մեծությամբ: Քանի՞ այսպիսի «ձախողված կառավարում» եք տեսել»: Առանց սոցիալական ցնցումների կործանարար ճգնաժամի ճիրաններից երկիրը դուրս բերելը գին ուներ, եւ այդ գինը մենք վճարեցինք: Վճարեցինք ճգնաժամի առաջին` զուտ ֆինանսական փուլում` լուռ ու մունջ կուլ տալով հայհոյախոսության հասնող մեղադրանքները, որպեսզի գործիք չդառնանք փլուզման անխուսափելիության մասին գովազդային արշավում: Արդյունքում մենք փակեցինք բոլոր ճանապարհները, որոնք տանում էին դեպի ֆինանսաբանկային համակարգի կործանում, ինչի փլատակների տակ անխուսափելիորեն կհայտնվեինք բոլորս: Վճարեցինք ճգնաժամի տնտեսական փուլում, երբ ձեռնարկություն առ ձեռնարկություն փրկության ծրագրեր էինք որոնում եւ դրամ առ դրամ սոցիալական ծախսերի համար գումարներ հայթայթում: Դա մեր աշխատանքն ու պարտականությունն էր, ինչը մենք անում էինք լուռ` առանց նեղսրտելու հանիրավի սեւացումներից: Ինչպես Վազգենը կասեր` անմռունչ էինք դա անում: Մենք դիմակայեցինք ծանր փորձությանը` մեր պետության իմունային համակարգը եւս մեկ աստիճանով ամրացնելով: Հասցրեցինք արդյունքներ էլ գրանցել, որոնք ինչ-որ բան նշանակում են: Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2011 թվականին կազմել է մոտ 3174 ԱՄՆ դոլար` 2006 թվականի 1982 ԱՄՆ դոլարի դիմաց` աճելով 1.6 անգամ: Այս ցուցանիշն անձամբ ինձ համար բավարար չէ, քանի որ քաղաքակիրթ երկրներում այդ ցուցանիշը բազմապատիկ անգամ ավելին է, սակայն ամեն ինչ պետք է համեմատության մեջ դիտարկել, իսկ նշված ցուցանիշը միջազգայնորեն համադրելի գներով կազմել է մոտ 5395 ԱՄՆ դոլար: Հաջողվել է վերականգնել ճգնաժամի հետեւանքով կորցրած աշխատատեղերի քանակն ու առաջ գնալ: Կորցրածը վերականգնելուց բացի հնարավոր է եղել զբաղվածների թիվն այս ժամանակահատվածում ավելացնել շուրջ 18 հազարով: Վերջին 5 տարիների ընթացքում միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 1.8 անգամ, իսկ իրական արտահայտությամբ 40.4 տոկոսով` 63.9 հազար դրամից հասնելով 115.3 հազար դրամի»: Նախագահի խոսքով` ապրանքներիեւծառայությունների արտահանումը 2011 թվականին 2006 թվականի նկատմամբ աճել է 1.6 անգամ` կազմելով 2,4 միլիարդ ԱՄՆ դոլար. «Համեմատության համար ասեմ, որ դա ավելին է, քան Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքը, այսինքն ապրանքների եւ ծառայությունների ողջ արտադրությունը, 2002 թվականին: Նույն 5 տարիների ընթացքում բնակչության եւ տնտեսավարողների խնայողությունների հաշվին ձեւավորված ավանդներն ավելի քան եռապատկվել են` հասնելով 983 միլիարդ դրամի: Ընդ որում ավանդատուների քանակն այդ ընթացքում ավելացել է 595 հազարով, որոնցից 565 հազարը ֆիզիկական անձինք են` մեր քաղաքացիները: 2006 թվականի 9.2 տոկոսից 2011 թվականի տարեվերջի դրությամբ տնտեսությանը տրամադրված վարկերի ծավալը հասցվել է ՀՆԱ-ի 32.9 տոկոսին: Այստեղ էլ համեմատության համար ասեմ, որ դա ավելին է, քան Հայաստանի Հանրապետության ողջ համախառն ներքին արդյունքը 2001 թվականին: 2011 թվականի արդյունքներով հարկային մուտքեր-ՀՆԱ հարաբերակցությունը հասցրեցինք ՀՆԱ-ի 20.1 տոկոսի մակարդակին` 5 տարիների ընթացքում բարելավելով 3 տոկոսային կետով: Սա իսկապես լուրջ թիվ է: Նախորդ տարվա ցուցանիշներով բացարձակ մեծությամբ դա մոտ 116 միլիարդ դրամ է նշանակում: Միեւնույն ժամանակ մենք նաեւ հարկային լուրջ արտոնություններ ենք կիրառել բիզնեսի` հատկապես փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար, որոնց, այսպես ասած, «բյուջետային գինը» միայն 2011 թվականին կազմել է շուրջ 60 միլիարդ դրամ: Այս երկու բացարձակ թվերը մեկ բանի մասին են խոսում, այն մասին, որ հաջողվել է ստվերից դուրս բերել հարյուրավոր միլիարդ դրամի շրջանառության տնտեսավարում»: Սերժ Սարգսյանի խոսքով` նույն ժամանակահատվածում սոցիալական ծախսերն ավելացել են 1.9 անգամ, ընդ որում կենսաթոշակների գծով` 2.2 անգամ. «Արդյունքում 2.5 անգամ ավելացել են կենսաթոշակի միջին եւ բազային մակարդակները, 79 տոկոսով` ընտանեկան նպաստի միջին չափը, 7 անգամ` երեխայի խնամքի համար նպաստը, ավելի քան 12 անգամ` 3-րդ եւ հաջորդ երեխայի ծննդյան նպաստը: Առողջապահության եւ կրթության ոլորտ ուղղվող միջոցներն ավելացվել են 1.5 անգամ. բարձրակարգ առողջապահությունը քայլ առ քայլ հասցրել ենք մարզեր ու դեռ շարունակելու ենք: Աշխարհի ամենաարդիական կրթությունը ստանալու հնարավորություններ ենք ստեղծել եւ դեռ ավելացնելու ենք դրանք: Գտել ենք գիտությանն ու մշակույթին ուղղվող միջոցների ավելացման նոր հնարավորություններ, ներդրել նոր մեխանիզմներ, որոնց արդյունքները կունենանք արդեն այս տարի: Ընդամենը մեկ օրինակ. արդեն այս տարի միայն բյուջետային միջոցները, որ ծրագրված է ուղղել մշակույթին, շուրջ 65 տոկոսով գերազանցում են այն ծավալները, որ ծրագրված էր 2007 թվականի համար, եւ կազմում են 15.4 միլիարդ դրամ: 2011 թվականին համայնքներին ուղղվող դոտացիաները գերազանցել են 2006 թվականի մակարդակը 2.2 անգամ, 14.7 մլրդ դրամի դիմաց հասնելով 32.5 մլրդ դրամի: Իսկ աղետի գոտում իրականացվող բնակարանաշինությանեւբնակարանների գնման ծախսերի գծով 2006 թվականին նախորդող երեք տարիների ընթացքում իրականացված 4.1 մլրդ դրամ ծավալով ծրագրերի դիմաց 2009-2011 թվականների ընթացքում կատարվել են 79 մլրդ դրամի աշխատանքներ: Վերջին հինգ տարիների ընթացքում հաջողվել է պոտենցիալ ոռոգելի հողատարածքներն ավելացնել շուրջ 22 հազար հեկտարով, կանխել 2005 թվականից սկսված` հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների նվազման միտումըեւշուրջ երկու անգամ ավելացնել բերքատվությունը: 2007-2011 թվականների ընթացքում արդյունաբերության բնագավառում կատարվել են 226.7 միլիարդ դրամի ներդրումներ,եւարդեն 2011 թվականին Հայաստանի արդյունաբերական թողարկման տարեկան աճը կրկնակի գերազանցել է ԱՊՀ երկրների միջին ցուցանիշը: 2007 թվականի համեմատ 2.5 անգամ ավելացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրության ծավալը` կազմելով 205 մլն ԱՄՆ դոլար: 82 տոկոսով աճել է ոլորտի ընկերությունների քանակը` 2011 թվականին կազմելով շուրջ 300 եւ ապահովելով մոտ 7 հազար աշխատատեղ: Բարձր որակավորում պահանջողեւտեխնոլոգիատար ապրանքների արտահանման տեսակարար կշիռն արտահանվող արդյունաբերական ապրանքների կառուցվածքում 2007-2010 թվականների ընթացքում աճել է 1.4 անգամ: Ընդ որում, նույն ժամանակաշրջանում Ադրբեջանի եւ Վրաստանի համանուն աճերը կրկնակի, իսկ Թուրքիայինը` 1.6 անգամ զիջում են Հայաստանի աճի մեծությանը: 2007-2011 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոքրեւմիջին ձեռնարկությունների պետական աջակցության տարեկան ծրագրերի իրականացման շրջանակներում տրամադրվել են 1.5 անգամ ավելի միջոցներ, քան 2002-2006 թվականներին: 2002 թվականի համեմատ տասնապատկվել է Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման ինդեքսը: 2011 թվականին Հայաստան կատարած զբոսաշրջային այցելությունների թիվը կրկնապատկվել է 2006 թվականի համեմատ` անցնելով 750 հազարի սահմանագիծը: Կտրուկ նվազել է բջջային կապի սակագինը, իսկ բջջային բաժանորդների թիվն ավելացել է շուրջ 3 անգամ` կազմելով ավելի քան 3.8 միլիոն: Արդեն 2010 թվականին 1 բնակչի հաշվով շարժական կապի բաժանորդների թվով Հայաստանն ԱՊՀ-ում զիջել է միայն Ռուսաստանին, աշխարհի 210 երկրների մեջ զբաղեցրել 43-րդ տեղը` այդ թվում գերազանցելով իր բոլոր անմիջական հարեւաններին: 2007 թվականի 5-ի դիմաց ՀՀ բնակչության ինտերնետ հասանելիությունը 2011 թվականին 100 մարդու հաշվով դարձել է 45, իսկ 2006 թվականի 5.4 միլիոն դրամից 1 մեգաբիթ-վայրկյան ինտերնետ ծառայության մեծածախ գինը նվազել է մինչեւ 35.6 հազար դրամի, ավելի քան 150 անգամ: Վերջին հինգ տարիների ընթացքում շուրջ 2 անգամ ավելի ճանապարհաշինարարական աշխատանքներ են իրականացվել նախորդ հինգ տարիների համեմատ: 2007-2011 թվականներին հանրապետությունում կառուցվելեւհիմնանորոգվել է շուրջ 1500 կիլոմետր ճանապարհ: Գազի բաժանորդների թիվը մոտ 200 հազարով գերազանցում է 2007 թվականի մակարդակը, իսկ խմելու ջրի մատակարարումը օրական 11.18 ժամից 2011 թվականին հասցվել է 16.64 ժամի: Սրանք որոշ փաստեր են այն արդյունքներից, որոնք մենք հասցրել ենք արձանագրել վերջին տարիների ընթացքում` միաժամանակ պայքարելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի եւ նրա բերած հետեւանքների դեմ: Այստեղ հարց է առաջանում` արդյոք այդ արդյունքները լա՞վն են: Ես ասում եմ` ոչ , եթե, իհարկե, համարենք, որ ճգնաժամ չի եղել: Կարո՞ղ էինք ավելի լավ աշխատել, իհա´րկե կարող էինք: Կարող էին արդյունքներն ավելի լավը լինել, եթե այլ ուժ լիներ իրականացվող քաղաքականության ղեկին, անշուշտ հնարավոր է: Բայց այստեղ երկրորդ հարցն էլ իրավունք ունի գոյություն ունենալու` կարո՞ղ էին արդյունքներն ավելի վատը լինել այդ դեպքում… Այս մեկը, սակայն, թող հնչի որպես հռետորական հարց»:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x