ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


2012թ.-ին TEMPO ծառայությունից օգտվել է 304 քարտապան

27.02.2013


2012 թվականի ընթացքում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մշակել և ներդրել է մի շարք նոր բանկային պրոդուկտներ, որոնք ուղղված են Բանկի հաճախորդային բազային ընդլայնմանը: Քարտապաններին առաջարկվող նոր պրոդուկտներից է «TEMPO» ծառայությունը, որը Առէկսիմբանկի բոլոր դրամական փոխանցումների համակարգերի հաճախորդներին ընձեռում է լրացուցիչ հնարավորություն ստանալ դրամական փոխանցումներ առանց բանկ այցելելու, ինչպես նաև ստանալ օվերդրաֆտ` անկախ փոխանցումների հաճախականությունից ու գումարի չափից: Տարվա ընթացքում «TEMPO» ծառայությունից օգտվել է թվով 304 քարտապան, իսկ 2013 թվականին Բանկը նախատեսում է ավելացնել ծառայության օգտատերերի թիվը 10%-ով:   

Հիշեցնենք, որ «TEMPO» ծառայությունը թույլ է տալիս փոխանցել ստացված գումարը Visa Electron կամ MasterCard Maestro բանկային քարտերին` գործառնական օրվա ընթացքում բանկ կատարած հեռախոսազանգի միջոցով: Գումարը քարտի վրա փոխանցելու համար փոխանցող անձը պետք է զանգահարի 8202 կարճ համարին (լրացուցիչ համարներ`140,143,146), հայտնի օպերատորին իր գաղտնաբառը, հաճախորդի կոդը և փոխանցման կոդը: Մինչև գործառնական օրվա ժամը 17:00-ը ստացված հեռախոսազանգերով փոխանցման գումարը հասանելի է դառնում քարտի վրա միևնույն աշխատանքային օրը: Գործառնական օրվա ժամը 17:00-ից հետո ստացված հեռախոսազանգերով փոխանցման գումարը հասանելի է դառնում քարտի վրա հաջորդ աշխատանքային օրը:

Քարտի միջոցով փոխանցվող գումարը կարելի է ստանալ ցանկացած կանխիկացման կետում կամ իրականացնել ցանկացած տեսակի անկանխիկ գործառնություններ:

Քարտը կարելի է ձևակերպել ինչպես բանկի գլխամասային գրասենյակում, այնպես էլ ցանկացած մասնաճյուղում: Քարտի տրամադրումն ու սպասարկումը անվճար է: Քարտը բացվում է ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով` 2 տարի ժամկետով: Փոխանցված գումարի փոխարկումն իրականացվում է Բանկի կողմից սահմանված հատուկ փոխարժեքով:   

Օվերդրաֆտը կարող է տրամադրվել բոլոր այն հաճախորդներին, ովքեր դրամական փոխանցումներ ստանալու համար օգտվել են «TEMPO» ծառայությունից և չորս ամսվա ընթացքում ստացել են առնվազն երեք դրամական փոխանցում` անկախ գումարի չափից:

Օվերդրաֆտի արժույթը համապատասխանում է քարտի արժույթին: Օվերդրաֆտի տոկոսադրույքը կազմում է տարեկան 20%, տոկոսագումարները հաշվարկվում են միայն օվերդրաֆտի փաստացի օգտագործված գումարի նկատմամբ:

«TEMPO ծառայությունը թույլ է տալիս ավելացնել օվերդրաֆտի գումարը` տարվա ընթացքում դրամական փոխանցումների համակարգերով իրականացված գործարքների քանակի ավելացման դեպքում, ինչպես նաև օգտվել բանկի կողմից սահմանված արտոնյալ սպասարկման պայմաններից», - նշվում է մամլո հաղորդագրության մեջ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x