ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Նոր Զելանդիայում աշխատավարձային «ԲՈւՄ» է

26.02.2013


Միջազգային շուկայի մասնագետները միգրանտներին խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել Նոր Զելանդիայի վրա: Այս երկրում աշխատավարձային բումը շատ լավ նախապայմաններ է ստեղծում այնտեղ տեղափոխվելու և մշտական բնակություն հաստատելու համար:

Emigration Group խորհրդատվական ընկերության տնօրեն Փոլ Արթուրը Place in the Sun-ին տրված հարցազրույցի ժամանակ նկարագրել է Նոր Զելանդիայի գրավչության մասին: «Որակավորված մասնագետների աշխատավարձերը մեր երկրում աճում են ահռելի տեմպերով»,- նշել է Փոլ Արթուրը:

Ըստ բրիտանական Robert Walters Plc –ի տվյալների, այնտեղ հաշվապահի միջին աշխատավարձը 2012թ.-ին կազմել է 100,000 նոր զելանդական դոլար, իսկ 2013թ.-ին այն աճել է` կազմելով 120,000 նոր զելանդական դոլարի:

Ֆինանսական աուդիտորների աշխատավարձերը, որոնք ունեին ավելի քան 6 տարվա աշխատանքային ստաժ, նախորդ տարվա 180,000-ի փոխարեն այս տարի կազմելու է 200,000 նոր զելանդական դոլար:

Փոլ Արթուրը հայտնել է, որ Նոր Զելանդիայի աշխատանքային շուկայում որակյալ մասնագետների մեծ պահանջարկ կա: Գործատուները փնտրում են ֆինանսիստների, շինարարների, IT մասնագետների, բժիշկների և այլն:

Սպասվում է, որ մոտակա մի քանի տարիներին Նոր Զելանդիայում բնակություն հաստատել ցանկացողների թիվը զգալի կավելանա: Դրան կնպաստեն միգրացիոն օրենսդրությունը, բարեկեցիկ կյանքի նախադրյալները և բարձր աշխատավարձը կնպաստեն դրան:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x