ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Եվրամիությունը չի կարող հաղթահարել ճգնաժամը 2013թ.-ին

25.02.2013


Ըստ Եվրոպական հանձնաժողովի հայտնած տվյալների, Իսպանիան, Ֆրանսիան և Պորտուգալիան  2012թ.-ին չեն կարողացել բյուջետային դեֆիցիտը հասցնել ընդունելի մակարդակի: Մասնավորապես, Իսպանական բյուջեի դեֆիցիտը կազմել է 10.2%, որը նպատակային ցուցանիշից (6.3%) զգալի բարձր է: Ըստ կանխատեսումների, Իսպանիային այս տարի էլ չի հաջողվի շտկել իրավիճակը:

2013թ.-ին Եվրամիության ՀՆԱ-ն կնվազի 0.3%-ով: Դա ավելի կբարդացնի Եվրամիության երկրների` բյուջեի դեֆիցիտի կրճատմանն ուղղված քաղաքականության իրականացմանը:

Եվրոպական հանձնաժողովի նախկին կանխատեսումներն ավելի օպտիմիստական էին. Վերլուծաբանները կանխատեսել էին, որ 2013թ.-ին Եվրամիության տնտեսության աճը կկազմի 0.1%-ով:

Ըստ նախնական հաշվարկների, Եվրամիության երկրների ընդհանուր ՀՆԱ-ն նախորդ տարի նվազել է 0.6%-ով:

Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Օլին Ռեն կարծում է, որ տարածաշրջանում գործազրկության մակարդակը կաճի` հասնելով մինչև 12.2%-ի: 2012թ.-ին այդ ցուցանիշը կազմել էր 11.4%: Ըստ Օ. Ռենի կարծիքի, 2013թ.-ի չորրորդ եռամսյակում Եվրամիության երկրների տնտեսությունը կսկսի վերականգնվել:

Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական Կենտրոնական բանկի կանխատեսումները չեն համընկնում: ԵԿԲ-ի նախագահ Մարիո Դրագին կարծում է, որ Եվրամիության տնտեսությունը կսկսի բարելավվել արդեն իսկ 2013թ.-ի երրորդ եռամսյակից:

Իսպանիան մտնում է այն երկրների մեջ, որոնք ամենաշատն են տուժել տնտեսական ճգնաժամից: Վերլուծաբանները կարծում են, որ մոտակա 2 տարիներին Իսպանիային չի հաջողվի տնտեսությունը էապես բարելավել: Բյուջեի դեֆիցիտը 2013 և 2014 թվականներին կգերազանցի նպատակային ցուցանիշները, կարծում են վերլուծաբանները:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x