ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Զարգացման Բանկը պարգևատրել է Երիտասարդ գիտնակաների գիտաժողովի մասնակիցներին

25.02.2013


Երեկ Զարգացման Հայկական Բանկի Վարչության անդամ , Գլխավոր գանձապետ Գրիգորի Զաքարյանը մրցանակներ հանձնեց Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի կողմից կազմակերպված «Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցեր» խորագրով գիտաժողովում լավագույն զեկույցներ ներկայացրած ուսանողներին: Շնորհավորելով գիտաժողովի մասնակիցներին՝ նա հատկապես կարևորեց տնտեսական գիտության արդի տեսությունների կիրառմամբ հետազոտությունների կատարումը տնտեսական մոդելների կառուցման հարցում:

«Նման միջոցառումները նաև հնարավորություն են տալիս բացահայտել գիտելիքներով հարուստ և ստեղծագործ երիտասարդներին, որոնց կարիքն այսօր այդչափ ունի բանկային համակարգը, - ասաց Վարչության անդամ Գրիգորի Զաքարյանը:

ՙԶարգացման Հայկական Բանկը մեծապես կարևորում է այս ամենը՝ առաջին քայլով սահմանելով որոշակի դրամական պարգևներ լավագույն ուսանողների համար: Նույն նպատակով նաև մենք սիրով հրավիրում ենք այս ուսանողներին անցկացնել իրենց ուսումնաարտադրական պրակտիկան մեր բանկում՝ գործնականում իրենց գիտելիքները կիրառելու համար»:

Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանի խոսքերով Զարգացման Հայկական Բանկի այս նախաձեռնությունը շատ լավ մոտիվացիա է ուսանողների համար:

Դրամական մրցանակներ Զարգացման Հայկական Բանկի կողմից ստացան առաջին տեղի համար Էմիլիա Հարթենյանը՝ 100,000 ՀՀ դրամ, 75,000-ական դրամ երկրորդ տեղը կիսած ուսանողներ Ա. Նանյանը և Մ. Ղուկասյանը, իսկ Հայկ Ադիլխանյանը՝ երրորդ տեղի համար ստացավ 50,000 դրամ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x