ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


"Տաշիր"-ը մտադիր է գնել աշխարհահռչակ "Ռոբերտո Կավալլի"-ն

28.02.2012

Ռուսաստանցի հայտնի հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը մտադիր է գնել աշխարհահռչակ իտալական Ռոբերտո Կավալլի բրենդը: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով իտալական առաջատար Il Sole 24 Ore գործարար պարբերականին։ Նշվում է, որ գործարքն իրականացնելու համար նա մտադիր է ծախսել 500 մլն եվրո (ներկայիս փոխարժեքով՝ մոտ 660 մլն դոլար): Ռուսական euromag.ru էլեկտրոնային պարբերականը ակնհայտ է համարում, որ սա մի քանի տարի առաջ Սամվել Կարապետյանի ընկերության կողմից գործարկված Casa Italia նախագծի շրջանակներում իրականացվող գործարք է։ Casa Italia–ի շրջանակներում նախատեսվում է Մոսկվայի Կարմիր հրապարակի և Կրեմլի հարևանությամբ բացել իտալական ամենահայտնի բրենդերի բուտիկներ։ Իտալական թերթի տեղեկության համաձայն՝ Roberto Cavalli–ում դիտարկում են նաև այլ ներդրողների առաջարկներ ևս, այդ թվում և Չինաստանից։ Այժմ նորաձևության տունը պատկանում է Erreci հոլդինգին, որի հասույթը 2010թ. գերազանցել է 170 մլն եվրոն, իսկ շահույթը կազմել է 25 մլն եվրո։ Ինքը, նորաձևության տան հիմնադիր Ռոբերտո Կավալին երբեք չի թաքցրել, որ բարձր է գնահատում իր ստեղծած բրենդը՝ համարելով, որ այն չի կարելի 1 մլրդ եվրոյից ցածր գնահատել, բայց միաժամանակ հերքել այս պահին գործարքի առաջարկ քննարկելու մասին լուրը։ «Ինչպես միշտ, մեզ առաջարկներ լինում են, բայց այս պահին կոնկրետ պոտենցիալ գնորդների հետ բանակցություններ չեն գնում»,– ասել է նորաձևության տան հիմնադիրը։ Նա նշել է, որ նման բանակցություններ վարելու դեպքում էլ խոսքը կարող էր վերաբերել նորձևության տան միայն մասնակի վաճառքին։ «Ես պետք է իմ որոշումները համաձայնեցնեմ Եվայի և երեխաներիս հետ, իսկ նրանք դեմ կլինեն»,– ասել է Կավալին։ Այնուամենայնիվ, նորաձևության տան պաշտոնական հաղորդագրության համաձայն, ընկերությունը կտրականապես հերքում է «Տաշիրի» հետ որևէ տեսակի հաղորդակցությունը։ Նաև հերքվում են այլ տեսակի նախավաճառքային գործընթացներ։ Հիշեցնենք, որ անցյալ ամսվա վերջին պարզ դարձավ, որ Forbes ամսագրի ռուսական տարբերակի հրապարակած «Ռուսական անշարժ գույքի արքաները» ամենամյա վարկանշային աղյուսակում Կարապետյանը զբաղեցրել էր երրորդ տեղը։ Ըստ ամսագրի՝ 2011-ին Կարապետյանի ընկերության եկամուտը անշարժ գույքի վարձակալությունից կազմել է 565 մլն դոլար։ Forbes-ը այդ հրապարակման մեջ հիշեցնում էր, որ հայ գործարարն իր բիզնեսը սկսել է Հայաստանում, բայց շատ արագ տեղափոխվել է Կալուգա, որտեղ զբաղվել է տեքստիլ արդյունբերությամբ և մեծածախ առևտրով։ Ներկայում Կարապետյանի ընկերությունը առևտրային տարածքների վարձակալությունից բացի, զբաղվում է նաև էներգետիկայով, մեծածախ առևտրով, հանրային սննդի սպասարկմամբ և տասնյակ այլ ուղղություններով։ Կարապետյանի ընկերությունների համախառն հասույթը 2011-ին կազմել է 2.8 մլրդ դոլար։ 2011-ին մոսկվաբնակ հայ գործարարի ընկերությունների խումբը ձեռք է բերել բնակելի և առևտրային անշարժ գույքի 7 օբյեկտներ, որոնց ընդհանուր ներդրումային արժեքը գերազանցել է 1 մլրդ դոլարը։ Ի դեպ, Forbes–ի միջազգային հրատարակության վարկածի համաձայն՝ Կարապետյանի ունեցվածքը 2011թ. Մարտի սկզբի տվյալներով կազմել է 1.4 մլրդ դոլար։ Նոր տվյալներ Forbes–ը կհրապարակի մի քանի շաբաթից։

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x